ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 9.1.1 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 9.1.1 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- December 25, 2022
- Posted by: ՖԴԿ
No Comments
Որո՞նք են հաճախորդի պատշաճ ուսումնասիրության բաղկացուցիչ տարրերը:
Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության բաղկացուցիչ տարրերն են.
• Հաճախորդի (այդ թվում՝ իրական շահառուի, իսկ առկայության դեպքում՝ լիազորված անձի) նույնակացումը և ինքնության ստուգումը,
• Գործարար հարաբերության նպատակի և նախատեսվող բնույթի պարզումը,
• Գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրությունը:
Ո՞ր դեպքերում է ֆինանսական հաստատությունը պարտավոր իրականացնել ՀՊՈՒ:
Ֆինանսական հաստատությունը պարտավոր է իրականացնել ՀՊՈՒ հետևյալ դեպքերում.
• Հաստատվում են գործարար հարաբերություններ,
• Կատարվում է միանգամյա գործարք (փոխկապակցված միանգամյա գործարքներ), այդ թվում՝ ներպետական կամ միջազգային դրամական փոխանցում, որի գումարը հավասար կամ գերազանցում է նվազագույն աշխատավարձի 400-ապատիկը,
• Կասկածներ են առաջանում հաճախորդի նույնականացմանը վերաբերող՝ նախկինում ձեռք բերված տեղեկությունների վերաբերյալ,
• Կասկածներ են առաջանում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ:
Արդյո՞ք ռիելթորը անշարժ գույքի գնահատում իրականացնելիս պարտավոր է իրականացնել ՀՊՈՒ:
Ոչ, ռիելթորները ՀՊՈՒ պարտավոր են իրականացնել միայն անշարժ գույքի առուվաճառքի գործարքների մասով:
Արդյո՞ք խաղատան կազմակերպիչն իրավունք ունի 500.000 ՀՀ դրամի խաղանիշ վաճառելու դեպքում չիրականացնել ՀՊՈՒ, եթե ունի հաճախորդի հետ կապված ՓԼ/ԱՖ կասկածներ:
Ոչ, եթե խաղատան կազմակերպչի մոտ առաջանում են հաճախորդի հետ կապված ՓԼ/ԱՖ կասկածներ, նա պարտավոր է իրականացնել ՀՊՈՒ՝ անկախ վաճառված խաղանիշների գումարի չափից:
Ո՞ր դեպքում հաշվետվություն տրամադրող անձը կարող է չիրականացնել ՀՊՈՒ
Եթե հաշվետվություն տրամադրող անձը ողջամտորեն կարծում է, որ ՀՊՈՒ իրականացնելը կհանգեցնի իր ՓԼ/ԱՖ կասկածների բացահայտմանը