Ո՞ր դեպքերում է հաշվետվություն տրամադրող անձը ռիսկը գնահատում ցածր:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Հաշվետվություն տրամադրող անձը ռիսկը գնահատում է ցածր, եթե
• Առկա են միայն ցածր ռիսկի չափանիշներ,
• Առկա է միջին (ստանդարտ) ռիսկի որևէ չափանիշ, սակայն կատարվում է ցածր ռիսկային գործարք,
• Առկա է բարձր ռիսկի որևէ չափանիշ, սակայն կատարվում է ցածր ռիսկային գործարք. ընդ որում, հանրային ծառայությունների դիմաց վճարումների և աշխատավարձի, կենսաթոշակի կամ հայտնի աղբյուրներից ստացվող սոցիալական նպաստների հետ կապված վճարումների դեպքում գործարքի արժեքը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը:
Արդյո՞ք հաշվետվություն տրամադրող անձն իրավունք ունի իրականացնել հաճախորդի պատշաճ կամ հավելյալ ուսումնասիրություն ցածր ռիսկի չափանիշների առկայության դեպում:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Այո, ցածր ռիսկի չափանիշների առկայության դեպքում հաճախորդի պարզեցված ուսումնասիրություն իրականացնելը հաշվետվություն տրամադրող անձի պարտականությունը չէ և նրան չի զրկում պատշաճ կամ հավելյալ ուսումնասիրություն իրականացնելու իրավունքից: