ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 8.2.1 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 8.2.1 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- December 18, 2022
- Posted by: ՖԴԿ
No Comments
Հաշվետվություն տրամադրող անձը ռիսկի ո՞ր դասը պետք է սահմանի այն դեպքերի համար, երբ միաժամանակ առկա են տարբեր ռիսկերին բնորոշ չափանիշներ:
Տարբեր ռիսկերին բնորոշ չափանիշների առկայության դեպքում հաշվետվություն տրամադրող անձը ռիսկը պետք է գնահատի առավել բարձր ռիսկայինին համապատասխան բացառությամբ, եթե միջին ռիսկի չափանիշի առկայության դեպքում կատարվել է Նվազագույն պահանջների կանոնակարգի 28-րդ կետով նախատեսված ցածր ռիսկի գործարք, կամ բարձր ռիսկի չափանիշի առկայության դեպքում կատարվել է կանոնակարգի 28-րդ 1-3-րդ ենթակետերով նախատեսված ցածր ռիսկի գործարք կամ կանոնակարգի 28-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված ցածր ռիսկի գործարք, որի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հազարապատիկը: Տվյալ դեպքերում, ռիսկը համակցության մեջ գնահատվում է ցածր:
Ինչ պետք է անի հաշվետվություն տրամադրող անձը, եթե հաճախորդի հետ գործարար հարաբերության ընթացքում ռիսկի որևէ նոր չափանիշ է ի հայտ գալիս:
Հաճախորդի հետ գործարար հարաբերության ընթացքում ռիսկի որևէ նոր չափանիշ ի հայտ գալու դեպքում հաշվետվություն տրամադրող անձը պետք է վերանայի տվյալ ռիսկի գնահատումը՝ ձեռնարկելով նոր որոշված ռիսկին համապատասխան հաճախորդի պատշաճ ուսումնասիրության միջոցառումներ: