Որո՞նք են ՓԼ/ԱՖ, և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորմանռիսկերի կառավարման գործընթացի հիմնական բաղկացուցիչները:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
ՓԼ/ԱՖ ռիսկերի կառավարման գործընթացի հիմնական բաղկացուցիչներն են.
• ՓԼ/ԱՖ հնարավոր և առկա ռիսկերի բացահայտումը,
• Բացահայտված ռիսկերի գնահատումը,
• Բացահայտված ռիսկերի արդյունավետ կառավարման և զսպման քաղաքականության, վերահսկման մեխանիզմների և ընթացակարգերի ներդնումը:
Ի՞նչ պարբերականությամբ պետք է վերանայվեն հաշվետվություն տրամադրող անձի ՓԼ/ԱՖ և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման ռիսկերի գնահատումները:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Հաշվետվություն տրամադրող անձի ՓԼ/ԱՖ և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման ռիսկերի գնահատումները պետք է վերանայվեն պարբերաբար, բայց ոչ ուշ, քան տարին մեկ անգամ: