Իրավասու՞ է արդյոք գրավատունը լիազոր մարմնին տրամադրել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքով նախատեսված պարտադիր տեղեկացման ենթակա գործարքների վերաբերյալ հաշվետվություններ՝ դրանցում ներառելով տեղեկություններ հաճախորդի վարկավորմանն առնչվող փաստաթղթերի վերաբերյալ:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Այո, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն գրավատունը անձի վարկավորման վերաբերյալ փաստաթղթերը կամ դրանցում ներառված տեղեկությունները տրամադրում է միայն լիազոր մարմնին` ելնելով վերջինի վերահսկողության լիազորությունների իրականացման անհրաժեշտությունից, ինչպես նաև ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով: