ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 7.1.2 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 7.1.2 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- December 18, 2022
- Posted by: ՖԴԿ
No Comments
Ո՞րն է համարվում գործարար հարաբերություն:
Գործարար հարաբերությունը հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաճախորդին մատուցվող պարբերական ծառայություններ են, որոնք չեն սահմանափակվում մեկ կամ մի քանի միանգամյա գործարքներով:
Արդյո՞ք բանկի կողմից սեփական կարիքների համար ավտոմեքենաների ձեռք բերումը ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքի իմաստով կհամարվի ավտոսրահի հետ գործարար հարաբերության հաստատում:
Ոչ, քանի որ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ գործարար հարաբերությունը չի ներառում հաշվետվություն տրամադրող անձի այն գործունեությունը, որի շրջանակներում հաշվետվություն տրամադրող անձը սեփական կարիքների համար իրականացնում է տվյալ տեսակի հաշվետվություն տրամադրող անձի համար օրենքով սահմանված գործունեությունից տարբերվող գործունեություն:
Արդյո՞ք գործարար հարաբերություն հաստատել ցանկացող անձը ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքի իմաստով կհամարվի հաշվետվություն տրամադրող անձի հաճախորդ:
Այո, քանի որ հաճախորդ է համարվում ինչպես հաշվետվություն տրամադրող անձի հետ գործարար հարաբերություն հաստատող, այնպես էլ այդպիսի հարաբերությունների մեջ գտնվող անձը: