Ի՞նչ ժամկետում պետք է լիազոր մարմնին ներկայացվեն ներքին աուդիտի եզրահանգումները:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Ներքին աուդիտի եզրահանգումները լիազոր մարմնին պետք է ներկայացվեն հաշվետվություն տրամադրող անձի խորհրդի կողմից հաստատվելուց հետո 1-շաբաթյա ժամկետում:
Ներքին աուդիտ իրականացնելու պարտականություն չունեցող հաշվետվություն տրամադրող անձինք ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքով նախատեսված պարտականությունների և գործառույթների պատշաճ իրականացումը վերստուգելու նպատակով ի՞նչ միջոցառումներ պետք է իրականացնեն։
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Հաշվետվություն տրամադրող այն անձինք, որոնք իրենց գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ չունեն ներքին աուդիտ իրականացնելու պարտականություն, պարտավոր են ներքին իրավական ակտերով նախատեսել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքին, դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերին, այդ թվում՝ ՓԼ/ԱՖ կանխարգելման նվազագույն պահանջների կանոնակարգին իրենց գործունեություն համապատասխանության ուսումնասիրության կարգ և հաճախականություն: