Արդյո՞ք նշանակմանը նախորդող 10 տարվա ընթացքում 3 ամիս որպես հաշվապահ աշխատած անձը կարող է նշանակվել որպես ՆԴՄ աշխատակից:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Ոչ, քանի որ աշխատանքային փորձի պահանջին բավարարելու համար անհրաժեշտ է ունենալ նշանակմանը նախորդող 10 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական կամ ՓԼ/ԱՖ կանխարգելման ոլորտում:
Որո՞նք են այն սահմանափակումները, որոնց առկայության դեպքում անձը չի կարող նշանակվել ՆԴՄ աշխատակից:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Հաշվետվություն տրամադրող անձի ՆԴՄ աշխատակից չի կարող նշանակվել այն անձը, ով.
• Ունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար,
• Դատարանի կողմից զրկված է ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային առևտրային տնտեսական կամ իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից,
• Սնանկ է ճանաչվել և ունի չմարված պարտավորություններ
• ՀՀ կամ այլ պետություններում իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված է որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ,
• Չունի բարձրագույն կրթություն կամ մասնագիտական (ֆինանսական ոլորտի) որակավորման վկայական,
• Չի բավարարում աշխատանքային փորձի Կանոնակարգի 8-րդ կետով սահմանված պահանջին: