Հաշվետվություն տրամադրող անձի համար ո՞ր պահից սկսած է առաջանում ՓԼ/ԱՖ կանխարգելմանն ուղղված ներքին իրավական ակտ ունենալու պարտականությունը:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են ՓԼ/ԱՖ կանխարգելմանն ուղղված ներքին իրավական ակտերը ունենալ լիազոր մարմնում հաշվառվելուց հետո 1-ամսյա ժամկետում:
Լիազոր մարմնի հանձնարարականի դեպքում հաշվետվություն տրամադրող անձն ի՞նչ ժամկետում է պարտավոր համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել ներքին իրավական ակտերում:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Լիազոր մարմնի հանձնարարականի դեպքում հաշվետվություն տրամադրող անձը համապատասխան փոփոխություններ և լրացումներ պարտավոր է կատարել 1-ամսյա ժամկետում: