Ի՞նչ գործոններ պետք է հաշվի առնեն հաշվետվություն տրամադրող անձինք ՓԼ/ԱՖ կանխարգելմանն ուղղված ներքին իրավական ակտեր մշակելիս:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Հաշվետվություն տրամադրող անձանց ՓԼ/ԱՖ կանխարգելմանն ուղղված ներքին իրավական ակտերը պետք է հաշվի առնեն հաշվետվություն տրամադրող տվյալ անձի գործունեության ծավալները, բնույթը, և դրանց բնորոշ ռիսկերը:
Արդյո՞ք աուդիտորական ընկերությունը, որն ունի մասնագիտական գործունեություն իրականացնող 11 աշխատակից (աուդիտորներ, հաշվապահներ, տնօրեն և այլն) պարտավոր է ունենալ ՓԼ/ԱՖ կանխարգելմանն ուղղված ներքին իրավական ակտ:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Այո, այն ոչ ֆինանսական հաստատությունները, որոնք ունեն մասնագիտական գործունեություն իրականացնող 10-ից ավել աշխատակից, պարտավոր են ունենալ ՓԼ/ԱՖ կանխարգելմանն ուղղված ներքին իրավական ակտ: