ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 5.2.3 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 5.2.3 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- December 18, 2022
- Posted by: ՖԴԿ
No Comments
Ո՞ր պահից է հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման պարտականությունը համարվում կատարված:
Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման պարտականությունը կատարված է համարվում հաշվառման դիմումը լիազոր մարմնին ներկայացնելու պահից:
Պարտավո՞ր է արդյոք հաշվետվություն տրամադրող անձը տեղեկացնել լիազոր մարմնին հաշվառման դիմումում նշված տեղեկությունների փոփոխության վերաբերյալ:
Այո, հաշվառման դիմումում նշված տվյալների փոփոխման կամ լրացման վերաբերյալ հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է փոփոխություն կամ լրացում կատարելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում իրազեկել լիազոր մարմնին:
Պարտավո՞ր է արդյոք հաշվետվություն տրամադրող անձը ներքին դիտարկումների մեկ աշխատակից ունենալու դեպքում տեղեկացնել լիազոր մարմնին վերջինի փոփոխության վերաբերյալ:
Այո, եթե հաշվետվություն տրամադրող անձը ունի ներքին դիտարկումների մեկ աշխատակից, վերջինի պաշտոնից ազատելու կամ աշխատանքից բացակայության այլ դեպքերում (գործողում, ամենամյա կամ նպատակային արձակուրդ, ժամանակավոր անաշխատունակություն) պարտավոր է ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին լիազոր մարմնին ծանուցել որոշումն ընդունելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև առաջին հաշվետվության տրամադրումը: