ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքի համաձայն, ովքե՞ր են համարվում հաշվետվություն տրամադրող անձինք:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքի համաձայն, հաշվետվություն տրամադրող անձինք են համարվում.
• Ֆինանսական հաստատությունները,
• Ոչ ֆինանսական հաստատությունները և անձինք,
• Վարկային բյուրոները,
• Անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազորված մարմինը,
• Իրավաբանական անձանց գրանցող պետական մարմինը:
Արդյո՞ք անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական մարմինը հանդիսանում է հաշվետվություն տրամադրող անձ՝ համաձայն ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքի:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Այո, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական մարմինը հանդիսանում է հաշվետվություն տրամադրող անձ:
Արդյո՞ք ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքի դրույթներն աուդիտորական ընկերությունների նկատմամբ կիրառելի են առանց սահմանափակումների:
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Ոչ, աուդիտորական ընկերությունների նկատմամբ ներքին իրավական ակտ ունենալու և աուդիտ իրականացնելու պահանջները տարածվում են 10-ից ավել աշխատակից ունենալու դեպքում: