ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ե՞րբ են իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները, անդամները, փայատերերը, բաժնետերերը և այլք) պարտավոր Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն։
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները, անդամները, փայատերերը, բաժնետերերը և այլք) պարտավոր են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն իրավաբանական անձի պետական գրանցման, կանոնադրական (բաժնեհավաք և այլն) կապիտալը կամ հիմնադիրների, մասնակիցների, անդամների, փայատերերի, բաժնետերերի կազմը փոփոխելու դեպքում։