Ո՞ր իրավական ակտով է կարգավորվում ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատություններին կամ անձանց նկատմամբ կիրառվող պատասխանատվությունը։
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ կիրառվող պատասխանատվությունը կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով:
Որո՞նք են այն պատասխանատվության միջոցները, որոնք ենթակա են կիրառման ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ։
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ կիրառման ենթակա պատասխանատվության միջոցներն են.
• Նախազգուշացումը (խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում),
• Տուգանքի նշանակումը։
Ո՞ր պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար է նախատեսվում ամենախիստ պատասխանատվության միջոցը։
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Ամենախիստ պատասխանատվության միջոցը նախատեսվում է ահաբեկչության հետ կապված անձանց գույքի սառեցման պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար։