ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԳԼՈՒԽ 2.2 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԳԼՈՒԽ 2.2 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- December 17, 2022
- Posted by: ՖԴԿ
No Comments
ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ո՞րն է վերահսկող մարմինը։
Վերահսկող մարմինը հաշվետվություն տրամադրող անձին լիցենզավորող (նշանակող, որակավորում տվող կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրող) և վերահսկողություն իրականացնող իրավասու մարմինն է։
Հաշվետվություն տրամադրող որևէ տեսակի անձի նկատմամբ վերահսկող մարմին առկա չլինելու կամ վերահսկող մարմնին ՓԼ/ԱՖ դեմ պայքարի դեմ պայքարի ոլորտում վերապահված գործառույթների իրականացման իրավական կարգավորման բացակայության դեպքում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի տեսանկյունից ո՞ր մարմինն է վերահսկողություն իրականացնում հաշվետվություն տրամադրող տվյալ անձի նկատմամբ
Հաշվետվություն տրամադրող որևէ տեսակի անձի նկատմամբ վերահսկող մարմին առկա չլինելու կամ վերահսկող մարմնին ՓԼ/ԱՖ դեմ պայքարի դեմ պայքարի ոլորտում վերապահված գործառույթների իրականացման իրավական կարգավորման բացակայության դեպքում հաշվետվություն տրամադրող տվյալ անձի նկատմամբ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի տեսանկյունից վերահսկողությունն իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկը
Ե՞րբ է վերահսկող մարմինը պարտավոր ՖԴԿ-ին հայտնել հաշվետվություն տրամադրող անձի լիցենզավորման (նշանակման, որակավորման կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրելու) և լիցենզիայի (նշանակման, որակավորման կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրելու) դադարման մասին։
Վերահսկող մարմինը հաշվետվություն տրամադրող անձի լիցենզավորմանը (նշանակմանը, որակավորմանը կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրելուն) և լիցենզիայի (նշանակմանը, որակավորմանը կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրելուն) դադարմանը հաջորդող 15 օրվա ընթացքում պարտավոր է ՖԴԿ-ին հայտնել այդ մասին։