ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 2.1.5 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 2.1.5 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- December 17, 2022
- Posted by: ՖԴԿ
No Comments
ՖԴԿ-ի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցների միջև համագործակցության շրջանակներում ինչպե՞ս է իրականացվում տեղեկատվության տրամադրումը:
ՖԴԿ-ն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին տեղեկատվություն է տրամադրում ինչպես սեփական նախաձեռնությամբ, այնպես էլ նշված մարմինների կողմից խնդրարկվելու դեպքում։
ՖԴԿ-ն իրավասու է նաև տեղեկություններ պահանջել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներից։
Ինչպե՞ս է իրականացվում ՖԴԿ-ի կողմից սեփական նախաձեռնությամբ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին տեղեկությունների տրամադրումը։
ՖԴԿ-ի կողմից սեփական նախաձեռնությամբ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին տեղեկությունների տրամադրումն իրականացվում է ծանուցումների տեսքով, եթե ՖԴԿ-ն հաշվետվություն տրամադրող անձանցից ստացված հաշվետվության կամ այլ տեղեկությունների հիման վրա կատարված վերլուծության արդյունքում գալիս է եզրակացության, որ առկա են ՓԼ/ԱՖ հետ կապված հիմնավոր կասկածներ կամ նախորդող հանցագործության այնպիսի հիմնավոր կասկածներ, որոնք կարող են հանգեցնել փողերի լվացման:
Ինչպիսի՞ տեղեկություն կարող է փոխանակվել ՖԴԿ-ի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցների միջև։
ՖԴԿ-ի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցների միջև կարող է փոխանակվել ցանկացած, այդ թվում՝ նաև օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տեղեկություն։
Ի՞նչ ժամկետում է տրամադրվում խնդրարկված տեղեկատվությունը։
Խնդրարկված տեղեկատվությունը փոխանակվում է 10-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ պատասխանողի (բացառությամբ՝ հաշվետվություն տրամադրող անձանց) հիմնավորված կարծիքով անհրաժեշտ չէ ավելի երկար ժամկետ հարցմանը պատասխանելու համար: