Որո՞նք են տեղեկատվության հրապարակման հիմնական օրենսդրական արգելքները։
Պատասխանը տեսնելու համար սեղմեք նկարի վրա
Օրենսդրությունը սահմանում է տեղեկատվության հրապարակման հետևյալ հիմնական արգելքները.
• ՖԴԿ-ին արգելվում է իր կողմից ստացվող, վերլուծվող և տրամադրվող ցանկացած տեղեկության հրապարակումը,
• ՖԴԿ-ի կողմից ստացվող և պահպանվող տեղեկատվությունը, ինչպես նաև ՖԴԿ-ին հասանելի այլ տեղեկությունները չեն կարող տրամադրվել կամ օգտագործվել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի հետ չառնչվող որևէ նպատակի համար,
• ՖԴԿ-ի կողմից օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին տրամադրված ծանուցումները և այլ տեղեկությունները հանդիսանում են օպերատիվ տեղեկություններ և կարող են օգտագործվել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով,
• ՖԴԿ այն աշխատակիցները, որոնց հասանելի են ստացվող, վերլուծվող և տրամադրվող տեղեկությունները, պատասխանատվություն են կրում դրանց անօրինական հրապարակման համար ինչպես իրենց պարտականությունների կատարման ընթացքում, այնպես էլ դրանց դադարումից հետո: