ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 2.1.3 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 2.1.3 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- December 17, 2022
- Posted by: ՖԴԿ
No Comments
Ի՞նչ հարաբերություններ են կարգավորվում ՓԼ/ԱՖ կանխարգելման նվազագույն պահանջների կանոնակարգով:
ՓԼ/ԱՖ կանխարգելման նվազագույն պահանջների կանոնակարգը կարգավորում է հետևյալ հարաբերություները.
• Հաշվետվություն տրամադրող անձի կառավարման մարմինների, այդ թվում՝ ներքին դիտարկումների մարմնի գործառույթների իրականացման կարգին ներկայացվող նվազագույն պահանջները.
• Հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաճախորդի պատշաճ (այդ թվում՝ հավելյալ կամ պարզեցված) ուսումնասիրությանը, տեղեկությունների (ներառյալ՝ փաստաթղթերի) հավաքմանը, հաշվառմանը, պահպանմանն ու թարմացմանը ներկայացվող նվազագույն պահանջները.
• Հաշվետվություն տրամադրող անձի կողմից առկա հաճախորդների նկատմամբ պատշաճ ուսումնասիրություն իրականացնելու պարբերականությանը և դեպքերին ներկայացվող նվազագույն պահանջները.
• Հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերի հաստատման ու փոփոխման կարգը, ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն պահանջները.
• Հաշվետվություն տրամադրող անձի ներքին աուդիտի իրականացման դեպքերը և հաճախականությունը, ինչպես նաև արտաքին աուդիտի հրավիրման կարգը.
• ՓԼ/ԱՖ բարձր և ցածր ռիսկի չափանիշներն ու դրանց որոշման կարգը.
• Հաշվետվություն տրամադրող անձի կողմից գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու հետ կապված դիտարկման ընթացքին (վերլուծության կատարմանը) ներկայացվող նվազագույն պահանջները.
• Հաշվետվություն տրամադրող անձի` ՓԼ/ԱՖ կանխարգելման ոլորտում իրավասու աշխատակիցների ընտրության, ուսուցման և որակավորման նվազագույն պահանջները։
ՀՀ ԿԲ խորհրդի ո՞ր իրավական ակտով են կարգավորվում հաշվետվություն տրամադրող անձանց կողմից հաշվառման դիմումը լիազոր մարմնին ներկայացնելու հարաբերությունները:
Հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման գործընթացը սահմանվում է ՀՀ ԿԲ խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի «ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենքով նախատեսված հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման կարգը» հաստատելու մասին» թիվ 280-Ն որոշմամբ:
ՀՀ ԿԲ խորհրդի ո՞ր իրավական ակտով են սահմանվում ներքին դիտարկումների մարմնի գործառույթները մասնագիտացված գործունեություն իրականացնող անձի վերապահելու դեպքերը և կարգը:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից դեռևս չեն սահմանվել ներքին դիտարկումների մարմնի գործառույթները մասնագիտացված գործունեություն իրականացնող անձին վերապահելու դեպքերը և կարգը: