ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 1.3.1 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԲԱԺԻՆ 1.3.1 ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- October 28, 2022
- Posted by: ՖԴԿ
No Comments
Որո՞նք են ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում մասնագիտացված կազմակերպությունները:
ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում մասնագիտացված կազմակերպություններն են.
• ՖԱԹՖ-ը,
• ՖԱԹՖ-ի տիպի տարածաշրջանային կազմակերպությունները,
• Էգմոնտ խումբը:
Որո՞նք են ՖԱԹՖ-ի հիմնական խնդիրները:
ՖԱԹՖ-ի հիմնական խնդիրներն են.
• ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում հանձնարարականների ձևավորումը և դրանց կատարելագործումը,
• ՓԼ/ԱՖ մեթոդների և տիպաբանությունների ուսումնասիրությունը և համապատասխան հակազդման միջոցների մշակումը,
• ՖԱԹՖ-ի Հանձնարարականների տարածման և արդյունավետ ներդրման աջակցությունը:
Հայաստանը ո՞ր մասնագիտացված կազմակերպությանն է անդամակցում:
Հայաստանն անդամակցում է Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբին:
Հայաստանը ո՞ր մասնագիտացված կազմակերպություւնում ունի դիտորդի կարգավիճակ:
Հայաստանը դիտորդի կարգավիճակ ունի Եվրասիական խմբում:
ՖԴԿ-ն ո՞ր մասնագիտացված միջազգային կազմակերպության անդամ է:
ՖԴԿ-ն Էգմոնտ խմբի անդամ է:
Ո՞րն է Էգմոնտ խմբի հիմնական դերը:
Էգմոնտ խմբի հիմնական դերը անդամ ՖՀՄ-երի միջև տեղեկատվության փոխանակման միասնական սկզբունքների և անվտանգ ցանցի գործարկումն ու զարգացումն է:
Միջազգային ո՞ր տեսակի փաստաթղթերն ունեն խորհրդատվական բնույթ:
Խորհրդատվական բնույթ ունեն.
• Միջազգային այլ կառույցների առաջարկները,
• Բազելյան կոմիտեի առաջարկները,
• Վոլֆսբերգյան խմբի առաջարկները:
Ո՞ր կոնվենցիայով է առաջին անգամ տրվել փողերի լվացման նկարագիրը:
Փողերի լվացման նկարագիրն առաջին անգամ տրվել է Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի 1988թ. կոնվենցիայով:
Ո՞ր միջազգային կոնվենցիան է, որ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համար սահմանում է կարգավորման միատեսակ մեխանիզմներ և դիտում է որպես միջազգային համընդհանուր խնդիր:
Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համար կարգավորման միատեսակ մեխանիզմներ սահմանում և որպես միջազգային համընդհանուր խնդիր դիտում է Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի 2005թ. մայիսի 16-ի կոնվենցիան (Վարշավայի կոնվենցիա):